Գիրք նվիրելու օր Մարտունու ավագ դպրոցում

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան  150 ամյակն էր: Այդ օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին և միմյանց: Գրադարանում անցկացվեց Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:

Advertisements

Ընտրախաղի արդյունքների ամփոփում Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում

 

Հաղթողը դասղեկի հետ

Ընկերական ձեռքսեղմում

Դպրոցում  իրականացված «Առաջին անգամ ընտրող 2018»  ընտրախաղ նախաձեռնությունը անցավ բոլոր իրավական ձևաչափերով: Ավարտվեց ընտրությունը: Ամփոփված են արդյունքները: Դպրոցի 210 ընտրողներից մասնակցել են 179-ը: Հաղթող ճանաչվեց «Մարտունու երիտասարդ զարկերակ» կուսակցությունը 98 ձայնով, «12գ» կուսակցությունը հավաքեց 54 ձայն, «Ավագ» կուսակցությունը՝ 27 ձայն: Հաղթող կուսակցության  վարկանիշային թեկնածուն է Սուրեն Ղազարյանը՝ 37 ձայնով: Շարունակել կարդալ

«Թեժ քարոզարշավ» Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում

«Առաջին անգամ ընտրող 2018»  ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտները ստեղծեցին երեք կուսակցություններ և առաջադրեցին պատգամավորի  իրենց թեկնածուները: Կուսակցությունները տպագրեցին իրենց քարոզչական բուկլետները և ներկայացան նախընտրական ծրագրով:  Շարունակել կարդալ

Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտը՝ առաջին անգամ ընտրող

Այսօր դպրոցի առաջնային նպատակներից է քաղաքացի դաստիարակելը: Դրան հասնելու համար կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ընթացող Առաջին անգամ ընտրող 2018  ծրագրին աշակերտները նախապատրաստվում են ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ:

Շարունակել կարդալ

Շրջայց՝ Գավառի Պետական Համալսարան

2018 թվականի հոկտեմբերի 19-ին  Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանի առաջնորդությամբ  ԳՊՀ -ի  հրավերով մեկնեցինք Գավառ ՝ ծանոթանալու  Գավառի պետական  համալսարանի  գործունեությանը, կառուցվածքին , հիմնադրման պատմությանը, դասախոսական կազմի հետ: Շարունակել կարդալ

Հյուրընկալողը Գավառի պետական համալսարանն է

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցը միշտ կողմ է  գիտամանկավարժական առաջավոր փորձին և  այլ ուսումնական հաստատությունների հետ փորձի փոխանակման: Այս առումով հաճախակի են հաստատության աշակերտների հանդիպումները ՀՀ ուսումնական տարբեր հաստատությունների՝ Երևանի  պետական  համալսարանի , Խ.Աբավյանի  անվան  մանկավարժական  համալսարանի , Ագրարային  համալսարանի , Ֆրանսիական համալսարանի , Ճարտարագիտական  համալսարանի և այլ բուհերի ներկայացուցիչների հետ: Նման  նախաձեռնությունները  նպաստում  են  աշակերտների  մասնագիտական  ճիշտ  կողմնորոշմանը , տեղեկացվածությանը: Շարունակել կարդալ

Համաքաղաքային շաբաթօրյակ Մարտունիում

Սեպտեմբերի 8-ին Մարտունի քաղաքում անցկացվեց  համաքաղաքային շաբաթօրյակ : Շաբաթօրյակին մասնակցում էին քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների  աշխատակիցները, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

 

 

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները մաքրեցին դպրոցին հարակից տարածքները:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԿԳՆ Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն: Ավագ դպրոց կարող են ընդունվել բոլոր այն սովորողները,ովքեր  ունեն հիմնական կրթության վկայական: Դպրոցում գործելու են հետևյալ հոսքերը. Շարունակել կարդալ

«Պահպանենք անտառները և ծառերը» խորագրով նկարչական մրցույթ Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում

Օրերս Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում անտառների և ծառերի միջազգային օրվան ընդառաջ անցկացվեց «Պահպանենք անտառները և ծառերը» խորագրով նկարչական մրցույթ : Մրցույթին մասնակցեցին դպրոցի 8-12  դասարանների աշակերտներ: Բոլոր աշխատանքները ցուցադրվեցին  դպրոցում: Շարունակել կարդալ